Օվկիանոսը սկսել է այսպիսի տարօրինակ լույս արձակել․ ահա թե ինչն է պատճառը


03:00 , 12 մայիս, 2018

Հարավային Կալիֆորնիայի բնակիչներին բախտ է վիճակվել տեսնելու բնության աննկարագրելի տարերքներից մեկը։ Մի քանի օր առաջ օվկիանոսի ափամերձ հատվածը ստանում է չափազանց գեղեցիկ նեոնային կապույտ գույն։ Երևույթի պատճառը կենդանի օրգանիզմերի արձակած լույսն է, ինչը նրանց ունեցած սպիտակուցների հաշվին է։ Գիտությանը ծանոթ են 800 տեսակ էակներ, որոնք կարողանում են լույս արձակել։