17:10 , 11 մայիս, 2018
Իրաքի ամբողջ տարածքում ուրբաթ «լռության օր է» խորհրդարանի ընտրություններից մեկ օր առաջ, որի ընթացքում արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն, հայտնում է РИА Новости-ն:
Դրան նախորդել է իրաքյան բազմաթիվ քաղաքական դաշինքների մեկամսյա ակտիվ քարոզչությունը, որոնք պայքարում են օրենսդիր ժողովի տեղերի համար: Ընտրություններում հաղթող պատգամավորների կոալիցիան պետք է կազմի կառավարություն, որը երկիրը կկառավարի հաջորդ չորս տարում: Նախօրեին Իրաքում տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն: Դրան մասնակցել են իրաքցի զինծառայողները, ոստիկանության, անվտանգության մյուս ուժերի, ինչպես նաև փեշմերգա քրդական կազմավորումների ներկայացուցիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ։