Հայտնի է, թե Նեյմարին ձեռք բերելու համար Ռեալը որքան պետք է վճարի


16:00 , 11 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Իսպանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ Նեյմարը շատ մոտ է ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխվելուն: 

Բրազիլացու հայրը մասնակցում է տրանսֆերի բանակացություններին: Մի քանի օր առաջ նա արդեն իսկ հանդիպել է փարիզցիների ներկայացուցիչներին: Նեյմարը ևս ցանկություն է հայտնել խոսել ՊՍԺ-ի ղեկավարների հետ, քանի որ հասկացել է, որ Ֆրանսիա տեղափոխվելը կարիերայի զարգացման առումով սխալ որոշում էր:

Որպեսզի տրանսֆերը կայանա, մադրիդյան ակումբը պետք է վճարի 260-ից 300 մլն եվրո: Հնարավոր են նաև հավելյալ պարգևավճարներ, ընդհանուր 40 մլն եվրո: