Ի՞նչ է լինում, երբ ոստիկանությունը միջնորդություններ չի ընդունում


16:08 , 9 մայիս, 2013

Ի՞նչ է լինում, երբ ոստիկանությունը միջնորդություններ չի ընդունում: Օլիգարխը դառնում է գործարար, նրան թիկնազորը ոչ թե օգնում է, այլ դառնում է գլխացավանք: Պատգամավորը սկսում է օրենքներ գրել, եթե իհարկե տառերը գիտի, նրա համար մանդատը դառնում է ոչ թե հարցեր լուծելու, այլ պատասխանատվության մանդատ: Նախարարը սկսում է աշխատել և թույլ չի տալիս իր քիթը խոթել այլ տեղեր, քանզի հասկանում է, որ հնարավոր է չկարողանա հանել: Մի խոսքով շատ բան է փոխվում մեր կյանքում, երբ ոստիկանությունը միջնորդություններ չի ընդունում, իսկ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանությունը միջնորդություններ չի ընդունում: Դա նշանակում է, որ շատ շուտով մենք կունենանք նոր Հայաստան` Արցախյան պատերազմում իրենց կյանքը տված տղաների երազած Հայաստանը: