07:15 , 12 մայիս, 2018Քենիայից 27-ամյա Յայան փորձել է անել ամեն ինչ ծնոտն ուղղելու համար:
Բարորակ, սակայն շատ արագ տեմպերով առաջացող ուռուցքը 8 տարվա ընթացքում այլանդակել էր նրա դեմքը:
Յայան ամաչում էր տանից դուրս գալ, սակայն նա ոչ մի միջոց չուներ վիրահատություն անելու համար: Բացի այդ՝ նա դաստիարակում էր 9-ամյա աղջկան, ինչը նույնպես սահմանափակում էր նրա բուժվելու հնարավորությունները:

Բարեբախտաբար, բարեգործական մի կազմակերպություն, ով օգնում է կարիքավորներին, օգնեց նաև այս կնոջը:
Հիմա նա կարող է ժպտալ և խոսել: «Կարող եմ ազատ շարժվել և ամեն տեղ գնալ: Մարդիկ այլևս չեն վախենա իմ տեսքից»:
