«Չորրորդ իշխանություն». Ո՞վ կնշանակվի ԱԳ նախարարի պաշտոնում


10:10 , 11 մայիս, 2018

««ՉԻ» տեղեկություններով՝ կառավարության փաշինյանական ապարատում Էդվարդ Նալբանդյանի փոխարեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանին:


Հիշեցնենք, որ վերջինիս գործընկեր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, իր հղած շնորհավորական ուղերձում ի մասնավորի ասել էր. «Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները՝ կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին»»,-գրում է թերթը: