Շատ դպրոցականներ վերջին իրադարձություններից հետո ոչ մի կերպ չեն ենթարկվում կարգուկանոնին


09:53 , 11 մայիս, 2018
Կարծում եմ՝ երկրի ղեկավարները պետք է առանձին կոչով դիմեն դպրոցականներին և ուսանողներին և հորդորեն անցնել բնականոն դասապրոցեսին։ Դպրոցներից ու բուհերից վտանգավոր զարգացումների մասին լուրեր են հասնում ականջիս, որ շատերը վերջին իրադարձություններից հետո ոչ մի կերպ չեն ենթարկվում կարգուկանոնին։ Կարծում եմ՝ կրթական հաստատություններում սաների կարգապահությունը կարևոր է։