«Ժամանակ». Վահագն Աբգարյանի մեղադրանքը վերաորակվել է


09:30 , 11 մայիս, 2018
«Սպանություն պատվիրելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի մեղադրանքը վերաորակվել է: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Վահագն Աբգարյանի վրայից հանվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեղադրանքը և Ռոման Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելը: Մեղադրանքի վերաորակումը իրականում, մեզ հասած տեղեկություններով, պայմանավորված է Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանի հանգամանքով: Մենք արդեն գրել ենք, որ այս գործի բացա­հայտումը պետք է դառնար իր՝ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվելու հիմնավորումը, սա­կայն վերջին շրջանում Հայաստանում կատարված իշխանափոխությունը ամբողջությամբ խառ­նեց բոլորի խաղաքարտերը, այդ թվում՝ Վահագն Հարությունյանի, որը ոչ միայն չի կարող Քննչա­կան կոմիտեի ղեկավար նշանակվել, այլև Մարտի 1-ի գործի բացահայտման և քննության պա­րագայում ստիպված կլինի պատասխանել մի շարք իր համար խիստ անցանկալի հարցերի»,-գրում է թերթը: