«Ժամանակ». Արցախում ՀՀ Պնախարարի պաշտոնում ուզում են տեսնել մարդու, որը կկարդողանա աշխատել ՌԴ–ի հետ


09:00 , 11 մայիս, 2018

«Ժամանակ»–ի արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարդողանա աշխատել Ռուսաստանի հետ։ 

Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։ 

ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի շեղելու ուղղությամբ, որը կվտանգի ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հայաստանի անվտանգության համակարգը։