Ինչու՞ է վնասակար ջրով լի բաժակը գիշերն անկողնու կողքին թողնելը


07:30 , 11 մայիս, 2018

Մարդկանց մեծ մասը գիշերն արթնանում է հիմնականում բնական կարիքների համար։ Այդ կարիքներից մեկը՝ ծարավը, երբեմն ստիպում է ջրով լի բաժակը թողնել անկողնու կողքին, սակայն դա խորհուրդ չի տրվում։

Եթե նկատած կլինեք, գիշերվա ընթացքում խմած ջրի համը մի քիչ տարօրինակ է։ Ջրի համն իրոք փոխվում է և ավելին՝ փոխվում է նաև բաղադրությունը։ Իսկ այդ ամենի պատճառը մեր շնչառությունն է։ Երբ գիշերը ջրով լի բաժակը մնում է անկողնու կողքին, այն հավաքում է մեր արտաշնչած ամբողջ ածխաթթու գազը։ Այդ պատճառով նախընտրելի է ծարավի դեպքում այն հագեցնել թարմ ջրով և չթողնել բաժակը ննջասենյակում։