Ռուսաստանցիներին կարգելեն ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ խորոված պատրաստել


23:00 , 10 մայիս, 2018

Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում հատուկ հակահրդեհային ռեժիմ կսահմանեն։ Տեղի իշխանությունները պետք է հետևեն դրա պահպանմանը, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը։ Միջոցառումներն արգելում են խարույկ վառել կամ այրել խոտը։ Սուբյեկտներում, որտեղ տեղի կունենան խաղերը, թույլ չեն տա խորովածով պիկնիկ կազմակերպել։

Արգելվում է նաև այրել աղբը։

Աշխարհի առաջնության ժամանակ օրինախախտների համար կբարձրացվի տուգանքները։ Այս պարագայում քաղաքացիների համար դրանք կկազմեն 2-4․5 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 15-ից 30-40 հազար, իսկ իրավաբանական անձանց համար՝ 200-ից 400-500 հազար ռուբլի։