Տուրե. Կվերադառնամ Բարսելոնա, եթե ինձ կանչեն


15:50 , 10 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն, ով ամռանը կհեռանա թիմից, խոստովանել է, որ մեծ ուրախությամբ կվերադառնար կատալոնական «Բարսելոնա», որտեղ հանդես է եկել 2007-ից 2010 թվականներին:

«Կվերադառնամ «Բարսելոնա»: Եթե ինձ կանչեն, անպայման կհամաձայնեմ, այն լավագույն թիմն է: Կարոտում եմ Լիոնել Մեսսիին և Անդրես Ինիեստային:

«Բարսելոնան» կյանքիս կարևորագույն թիմն էր: Նրանք ինձ հանգստություն, փորձ և գիտելիք են տվել»,- Տուրեի խոսքը մեջբերում է «El Larguero»-ն: