Հերմինե Նաղդալյանը սրտի հետ կապված խնդիրներով դիմել է կլինիկա


14:20 , 10 մայիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության Հերմինե Նաղդալյանը մայիսի 7-ին սրտի շրջանում ցավերով դիմել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն: «Արմենպրես»-ին կենտրոնից տեղեկացրին, որ Նաղդալյանին կորոնարոգրաֆիա են արել:

«Հիվանդը դուրս է գրվել մայիսի 8-ին, քանի որ իրեն լավ էր զգում»,-տեղեկացրին բժշկական կենտրոնից:

Մայիսի 8-ին պատգամավորը ներկա չէր ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: