Բոլորի կողմից մերժված Զառան փորձում է մերժել


14:20 , 10 մայիս, 2018

Թավշյա և սիրո հեղափոխությունից հետո կարծես թե ընթացքն ու նպատակը ուզում են փոխվել: Ավելի ճիշտ կլինի ասել՝ որոշ անհատներ, հեղափոխությունից ոգևորված, փորձում են մերժել ամեն ինչ և բոլորին: Պայքարն արդեն անհատների դեմ է իրականացվում առանց հետևանքները պատկերացնելու: Բայց դե այս դեպքում մերժման պահանջ է ներկայացնում մերժվածը: Բոլորս շատ լավ հիշում ենք՝ Հանրապետության հրապարակում ինչպես Զարուհի Փոստանջյանին մերժեցին հազարավոր մարդիկ, իրենց հակակրանքն արտահայտեցին սուլոցներով և գրեթե բռնի ուժով հեռացնելով բեմից: Հիմա բոլորի կողմից մերժված Զառան պահանջում է երևանցիների կողմից սիրված Տարոնի հրաժարականը: Այս ակցիան Զառայի վերակենդանացման վերջին, բայց, վստահաբար, հերթական անհաջող փորձն է: