ՇՊՀ-ում շարունակվում է բողոքի ակցիան. պահանջում են ռեկտորի հրաժարականը


12:50 , 10 մայիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Շիրակի պետական համալսարանում շարունակվում է ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ բողոքի ակցիան։

Ուսանողները և դասախոսական կազմի մի մասը, հիշեցնենք, օրեր շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում համալսարանի դիմաց՝ պահանջելով ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

«Սադրանքների չտրվեք, բանավեճի չբռնվեք։ Մենք արդարության համար ենք պահանջում և դրա հանգուցալուծումը կլինի միայն բուհի ներկայիս ռեկտորի հրաժարականի դիմումը», - հայտարարեց ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ