«168 ժամ». ԿԳ նախարարի պաշտոնում Աշոտ Բլեյանի թեկնածությանը դեմ են եղել ՔՊ երիտասարդները


11:20 , 10 մայիս, 2018
«Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կրթության և գիտության նախարարի պաշտոնն առաջարկվել է ԿԳ նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդները դեմ են եղել, և այժմ ԿԳ նախարարի պաշտոնում դիտարկվում է ՔՊ վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ Աշոտ Բլեյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր հետ քննարկվել է ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցը։ «Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: