Նոր Գվինեայի յուրահատուկ ցեղերը․ նրանք սպիներ են անում իրենց մարմիններին և խոնարհվում կոկորդիլոսին


04:30 , 10 մայիս, 2018

Հյուսիսային Իռլանդիայից լուսանկարիչ Թրեվր Քոուլը հետաքրքրված է աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթներով։ Վերջերս նա այցելել է Նոր Գվինեա, որտեղ հանդիպել է տեղացի տարբեր ցեղերի ներկայացուցիչների։ Կղզում իրար կողք-կողքի ապրում են տարբեր ցեղեր իրենց սովորույթներով։ Օրինակ՝ որոշ ցեղեր խոնարհվում են կոկորդիլոսին, մյուսները սպիներ են անում իրենց մարմնի վրա։

Այստեղ որս են անում նետ ու աղեղի օգնությամբ, իսկ գլխավոր օգնական ուժը համարվում է կացինը։