Ուղղակի խառնեք բոլոր բաղադրիչները մեկ ամանում և դրեք ջեռոցը․ այս թխվածքը կդառնա ձեր սիրելին


23:45 , 9 մայիս, 2018

Այսօր ձեզ ենք ներկայացնում մի շատ փափուկ կաթնաշոռային դեսերտ։ Այն շատ հեշտ է պատրաստվում և շատ դժվար է այսպիսի քաղցրավենիքից խուսափելը։ Այն կարելի է պատրաստել, երբ ձեր հյուրերն առանց զգուշացնելու են եկել։

Ձեզ հարկավոր կլինի ընդամենը 30 րոպե այն պատրաստելու համար։ Այնպես որ, անպայման գրեք ձեզ մոտ այս հրաշալի բաղադրատոմսը։

Բաղադրիչներ՝

Ահա թե ինչպես կարելի է այն պատրաստել

Հարեք ձուն շաքարի հետ։ Զանգվածը պետք է բաց գույն ստանա, իսկ շաքարն ամբողջովին պետք է հալվի։

Ավելացրեք ձվերին թթվասեր, կաթնաշոռ և հալեցրած կարագ, սոդա և աղ։

Բոլորը լավ խառնեք, իսկ հետո հարեք այն բլենդերով մինչև միատարր զանգված ստանալը։

Ավելացրեք ալյուր և նորից լավ խառնեք։

Լցրեք խմորը ֆորմայի մեջ, պատեք խոհանոցային թղթով, դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ թխելով 30 րոպե։

Թխելուց հետո թողեք՝ թխվածքը սառչի սկզբից ֆորմայի մեջ, իսկ հետո՝ սրբիչի վրա։