12:58 , 9 մայիս, 2013
Շատ տհաճ է տեսնել, թե մարդիկ ինչպես են մեր հաղթանակը ապահոված հերոսներին դասակարգում ու բաժանում ըստ իրենց քաղաքական նախընտրությունների ու կուսակցական հայացքների: ՀՀԿ-ականները շեյր են անում Արկադի Տեր-Թադևոսյանի նկարը ու գրում` իմ հերոսը, ՀԱԿ-ականները` Սասուն Միքայելյանին: Չի կարելի: Նրանք չեն կռվել, որ դուք այսօր պառակտվեք ու իրար կոկորդ կրծեք: Նրանք, միասին կռվելով, իրար թիկունք պահելով, չեն մտածել, որ տարիներ հետո հայը հայի դեմ է դուրս գալու ու հերոսին հերոս չճանաչի, որովհետև իր կուսակցության կողքին չի... Նրանք մի ամբողջություն են, հաղթանակի սիմվոլ, որը պետք չի պղծել անբարոյական քաղաքականությամբ...