Կարգին Հայկոն պայքարող ու սկզբունքային տղա ա, բայց որպես ո՞վ ա վարչապետի հետ մեկնել Արցախ
13:03 , 9 մայիս, 2018
Կարգին Հայկոն սկզբունքային ու պայքարող տղա ա, բայց որպես ո՞վ ա, ասենք, վարչապետի հետ մեկնել Արցախ։ Հասկացանք, ահագին օգնեց, բայց, ասենք, կարող ա էդ, ով օգնել ա Փաշինյանին, հետը գան գործի, գնան տուն։ Իմաստը էլի վարչապետի հետ Արցախ այցելելու, էն էլ՝ պետական ուղղաթիռով։ Մարդիկ ուզում են, թող առանձին գնան Արցախ, ընդեղ հանդիպեն։ ՔՊ անդամ չի, պաշտոնյա չի, իրա ցավն էլ տանենք, բայց էս պետություն ա, չէ՞, կա արարողակարգ, չէ՞, հո «մոտիկ, ծանոթով» չի։ Հայկոն ի՞նչ գործ ունի պաշտոնական այցի մեջ։