06:45 , 10 մայիս, 2018Playboy-ի նախկին մոդել Էլկե Ջեյնսենն իր սեփական աչքերով է տեսել, թե ինչպես է ներկայիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեռական հարաբերություններ ունենում իր լավագույն ընկերուհու՝ Բարբարա Մուրի հետ:
Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այդ ժամանակ Դոնալդն ամուսնացած չլիներ Մարլե Քլենսի հետ, ով այդ ժամանակ հղի էր:

Բարբարա Մուռը հաստատել է, որ քնել է Թրամփի հետ, սակայն նշում է, որ ինքը չի իմացել նրա ամուսնացած լինելու մասին: Բիզնեսմենի հետ կապի համար մոդելը չի փոշմանում և ասում է, որ նրանից միայն լավ հիշողություններ են մնացել:
Նրանք երեքով 1993թ. ճոխ ընթրիք են վայելել, ինչից հետո հյուրանոց են գնացել:

Եռյակը միասին տեղավորվեց մահճակալին և սկսեցին կատակել. մթնոլորտը շատ հաճելի է:
Հանկարծակի Թրամփը սկսեց մերկացնել Մուրին, իսկ հետո տրվել են զգացմունքներին: Ջեյսենն ամբողջ ժամանակ, կիսամերկ պառկած, հետևում էր Թրամփին և մոդելին: