Պատրաստում ենք բեզեն, որի համար սպիտակուցները հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով 300 գ շաքարավազը։
Պերգամենտի վրա 22 սմ տրամագծով շրջան ենք նկարում, այն պատում ենք կարագով, ապա լցնում սպիտակուցային զանգվածը։
Թխում ենք 2-2,5 ժամ 110-120 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։
Պատրաստում ենք բիսկվիթը, որի համար ալյուրը, կակաոյի փոշին ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով, ապա ավելացնում ենք վանիլինն ու սովորական շաքարավազը։
Առանձին տարայի մեջ լավ հարում ենք ձուն, ապա ավելացնում կաթն ու բուսայուղը և թեթևակի հարում ենք։
Ձվային զանգվածին մաս-մաս ավելացնում ենք ալրային զանգվածն ու ստանում ոչ շատ պինդ զանգված։
Խմորը լցնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ և 40-50 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Սառելուց հետո բիսկվիթը բաժանում ենք երկու հավասար մասի։
Սկսում ենք պատրաստել միջուկը, որի համար արախիսը լցնում ենք տապակի մեջ ու 10 րոպե տապակելուց հետո հանում ենք կրակի վրայից ու կեղևահանում։
Այնուհետև արախիսը լցնում ենք բլենդերի մեջ ու հարում ենք՝ ստանալով ոչ շատ մանր կտորներ։
Կրեմի համար 1-2 րոպե հարիչի օգնությամբ հարում ենք կարագը։
Ավելացնում ենք եփած խտացրած կաթն ու շարունակում ենք հարել՝ ստանալով միասեռ զանգված։
Բիսկվիթային շերտերից մեկը դնում ենք մեծ ափսեի մեջ, պատում ենք սերուցքի ու ջրի խառնուրդով։
Առաջին շերտը պատում ենք կրեմով ու արախիսի կտորներով։
Դնում ենք բեզեն ու կրկին պատում ենք կրեմի ու արախիսի շերտերով։
Դնում ենք բիսկվիթային երկրորդ շերտը, պատում ենք անուշահյութով։ Եթե բեզեն բիսկվիթային շերտերից ավելի մեծ է ստացվել, ապա դանակի օգնությամբ հավասարեցնում ենք։
Այժմ պատրաստում ենք գանաշը, որի համար շոկոլադը մանրացնում ու լցնում ենք խորը տարայի մեջ։
Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, տաքացնում ու լացնում ենք շոկոլադե կտորների վրա։ Ձեռքով լավ հարում ենք, որպեսզի ստանանք միասեռ շոկոլադե զանգված, որից հետո թողնում ենք, որ սառչի։ Եթե գանաշը պինդ չի լինում, դնում ենք սառնարանում, որպեսզի պնդանա ու վերածվի կրեմային զանգվածի։
Տորթը պատում ենք գանաշով ու զարդարում արախիսով, որից հետո 3-4 ժամ թողնում ենք սառնարանում, ապա հանում ենք ու մատուցում։