«Ժամանակ». Ոստիկանությունում փորձում են հնարավորինս շատ ծախսեր կատարել բյուջեով հատկացված միջոցներն իրացնելու համար
09:00 , 9 մայիս, 2018
«Ոստիկանությունում «Ժամանակ»-ի աղբյուրը տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները երեք անգամ պարգևավճար են ստացել: Ոստիկաններից շատերը դա կապում են ոչ միայն ուժեղացված ծառայության հետ: Կա տեսակետ, որ ինչպես պետական այլ հաստատություններում, Ոստիկանությունում ևս փորձում են հնարավորինս շատ ծախսեր կատարել բյուջեով հատկացված միջոցներն իրացնելու համար»,-գրում է թերթը: