Վարչապետին զեկուցվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը


19:01 , 8 մայիս, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին: 

Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները: 
Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ: