Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը


18:35 , 8 մայիս, 2018
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին:

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները: