Այսօր՝ մայիսի ութին, Հայաստանում ընտրվեց ժողովրդի թեկնածու վարչապետը: Համազգային այս հաղթանակի համար պետք է ընդգծել Փաշինյանի ու իր թիմի, ժողովրդի ու իշխանության գիտակցված գործողությունները:
Քաղաքական իրողություն փոխվեց․ կառավարման ղեկը վերցրեց նախկին ընդդիմության ղեկավարը, մինչդեռ այլ իրողությունները դեռ նույնն են:
Երկրում առկա դժգոհություն առաջացնող վիճակը դեռ նույնն է, այն պետք է ենթարկվի փոփոխության, ինչի համար ժամանակ է պետք: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը դեռ նույնն է, ուստի երկրի շահերից բխող երկխոսություն ու աշխատանք է պահանջվում այդ ուժի հետ:
Խելամտություն ու գիտակցության բարձր մակարդակ ՀՀ նոր կառավարությանը։