Ինչո՞ւ պետք է Հայրենականի վետերանը 28,000 դրամ թոշակ ստանա


11:25 , 9 մայիս, 2013

Շնորհավորում եմ բոլորիս Մեծ Հայրենականում տարված հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Անկախ նրանից, թե ինչ կբարբաջեն որոշ վայ-հայրենասերներ, այս երկու իրադարձությունների դերը դժվար է գերագնահատել մեր ազգի համար, և անկախ ամեն ինչից՝ դրանք միշտ կլինեն մերը:
Այս առիթով ուզում եմ նաև մեկ հարց բարձրացնել՝ սոցիալական ուղղվածության․
Այսօր Հայաստանում մնացել է երևի մի քանի հազար վետերան, ու ամեն տարի նրանց թիվը նվազում է, մինչդեռ մեր կառավարությունը նրանց ուղղակի անմարդավայել թոշակներ է բաժանում․․․ 
Ի՞նչ կլինի, այ անխիխճներ, եթե էդ մի քանի հազար, եթե ոչ հարյուր կենդանի մնացած տատիկ-պապիկներին գոնե իրենց կյանքի վերջին տարիներին (եթե ոչ ամիսներին) մարդավայել թոշակ բաժանեք: Չեմ ասում՝ 1000 դոլար տաք, չէ, բայց որ էդ անտեր 28.000 դրամի տեղը գոնե 100.000 տաք, էդ մարդկանց երջանկությանը չափ չի լինի, ձեր հասցեին հնչող անեծքներն էլ կմեղմանան:
Ես իհարկե հասկանում եմ, որ մեր կառավարության համար Հայրենականի վետերանը էդքան կարևոր չի, որ հավելյալ միջոցներ հատկացնեն, ի վերջո, Հայրենականի վետերանը ո՛չ անկախության ավանդ ունի, ոնց որ Հայրիկյանը, ո՛չ էլ տուրիզմ ա զարգացնում, ոնց որ փչացած բիոզուգարանը, բայց դե ես հույս ունեմ, որ մեր իշխանական այրերի մոտ գոնե խղճի նշույլ անգամ կա, իրենք կգիտակցեն, որ էդ տատիկ-պապիկների արյան գնով են իրենք էսօր բարգավաճում․․․