«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը վերտեղադրում է «Երևան» թուջե ձուլվածքով նստարանները. դրանք հավաքվել էին ցույցերի օրերին


10:00 , 8 մայիս, 2018
«Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթա­կիցը նկատել է, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցնե­րը մայրաքաղաքի կենտրոնում տեղադ­րում «Երևան» թուջե ձուլվածքով գերթանկարժեք նստարանները: Հիշեց­նենք, այդ նստարանները քաղաքապե­տարանը հավաքել էր հանրահավաքների օրերին, որպեսզի ցուցարարները դրանք չօգտագործեն փողոց փակելու համար: Նաև այդպես փորձել են նստա­րանները փրկել հնարավոր վնասումնե­րից: Բայց հիմա, փաստորեն, նրանք նույնությամբ հետ են բերում տարածը: Նստարանների հանդեպ նման ուշադիր վերաբերմունքը պատահական չէ. «Ժո­ղովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ գրել է, որ Երևանի քաղաքապետարա­նը մեկ նստարանը գնել է մոտ 165 հա­զար դրամով: Դե, հասկանալի նստա­րաններն ավելի էժան են, պարզապես, քաղաքապետարանն այդպես գումար է աշխատում ատկատի ճանապարհով: Հիշեցնենք, որ, օրինակ, նախորդ տար­վա համար քաղաքապետարանը գնել է 500 հատ «Երևան» թուջե ձուլվածքով նստարան ծախսելով ավելի քան 82 մլն դրամ:
Իսկ այդ նստարանները նրանք գնում են միշտ նույն ընկերությունից՝ «Նիկոլ Դուման»-ից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: