«Ժամանակ». ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ այցի ընթացքում Ա. Ռուստամյանն անընդհատ հայտարարել է, թե պետք է համախմբվել շարժման առաջնորդի շուրջ


09:30 , 8 մայիս, 2018
«Հայաստանի խորհրդարանի բոլոր չորս խմբակցությունների պատգամավորներն այցելել էին Արցախի Հանրապետություն և հանդիպում ունեցել ԱՀ նախա­գահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնյաների հետ: Այդ հան­դիպումների ժամանակ շատե­րին զարմացրել է ՀՅԴ ներկայա­ցուցիչ Արմեն Ռուստամյանի պահվածքը, ով ամեն առիթով հայտարարել է, որ պետք է հա­մախմբվել համազգային շարժ­ման առաջնորդի շուրջը և ամեն կերպ օգնել նրան երկիրը այս վի­ճակից դուրս բերելու համար: Բոլորի մոտ հարց է առաջացել, թե ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ գտնվող ՀՅԴ-ն ինչպես կա­րողացավ այդքան շուտ և համո­զիչ դառնալ համազգային շարժ­ման առաջամարտիկ ու նվիրյալ»,-գրում է թերթը: