Նա լուսանկար է հրապարակել հիվանդանոցից և անհանգստացրել բոլորին, սակայն ոմանք կասկածում են դրա իրական լինելուն


09:00 , 8 մայիս, 2018

Անաստասիա Սամբուրսկայան հաճախ է զարմացնում իր երկրպագուներին սկանդալային լուսանկարներով և պատմություններով, բայց վերջին հրապարակումն իրոք անսպասելի էր։ Նա իր Ինստագրամում հրապարակել էր լուսանկար, ուր պառկած է հիվանդանոցում ամբողջովին կապտուկներով և վիրակապված։ Լուսանկարի ներքո նա խորհրդավոր գրառում էր կատարել։ Մարդիկ իրոք անհանգստացել էին և առողջություն մաղթել։ Սակայն գտնվեցին այնպիսիք, որոնք նշեցին, որ դա ուղղակի գովազդ է։ Իսկ ինքը՝ Սամբուրսկայան, դեռ չի մեկնաբանել այդ լուսանկարը։