«Մահվան հրեշտակները» փողոցներում թափառելիս․ նրանք վաղ տարիքից արդեն գիշերային թիթեռնիկներ են


08:30 , 8 մայիս, 2018

Նիգերիան դասվում է այն երկրների շարքին, ուր բավականին բարձր է ՁԻԱՀ-ի տարածվածությունը։ Երկրի գրեթե 4%-ը վարակված է ՄԻԱՎ-ով։ Սա հիմնականում կապված է մարդկանց տեղեկացված լինելու ցածր մակարդակի հետ։ Այդ հարցում մեծ դեր են խաղում նաև սեքս շուկան և դրա աշխատակցուհիները։ Նման աշխատակցուհիներին անվանել են «մահվան հրեշտակներ»։

Թոմ Կոենեն լուսանկարիչ է, որն այցելել է Նիգերիայի մեծ քաղաքներից մեկը և լուսանկարել տեղի հասարակաց տների կանանց։ Լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչ սարսափելի պայմաններում են նրանք բնակվում։ Նրանք սկսում են վաճառել իրենց մարմիններն արդեն վաղ տարիքում, օրական ընդունում են 4-5 հաճախորդ, որոնցից յուրաքանչյուրի համար ստանում են 2-4 դոլար։