Սևակ Խանաղյանը պատմում է իր մասին


00:50 , 8 մայիս, 2018

Vivaronews.am-ը գրում է.

Սևակ Խանաղյանին շատ են սիրում մեր երիտասարդներն ու տարիքով մարդիկ, աղջիկներն ու տղաները… մի խոսքով բոլորը: Նա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ամենահավանական հաղթողներից մեկն է:

Մենք զրուցեցինք տաղանդավոր երգչի հետ և ահա թե ինչ պատմեց Սևակը մեզ.

Սևակ ջան, «Դեպի Եվրատեսիլում» ինչո՞ւ որոշեցիք հենց հայերեն երգով հանդես գալ։

Կարծում եմ՝ այս մրցույթում կարևոր չէ, թե որ լեզվով ես երգում, կարևորը տարբերվելն ու անկեղծ լինելն է: Հանդիսատեսը զգում է, երբ է արտիստը անկեղծ , երբ ոչ՝ անկախ այն բանից՝ հասկանում է լեզուն, թե ոչ: Այդ պատճառով էլ երկար չմտածեցի հայերեն բառերով երգ ներկայացնելու հարցում: Ինձ համար հեշտ է հայերենով արտաբերել «Քամի» երգի բառերը և ես համոզված եմ, որ այն կհասնի բոլոր այն մարդկանց սրտին, ովքեր լեզուն չգիտեն:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ձեզ այսքան շատ  սիրեցին Հայաստանում։

Այս հարցը պետք է տալ այն մարդկանց, որոնք, ինչպես դուք եք ասում, ինձ միանգամից սիրեցին:

«Դեպի Եվրատեսիլի» մասնակիցների երգերից ո՞ր երգն եք ամենաշատը հավանում։

Կան արժանի երգեր, որոնք ինձ դուր են եկել, բայց առանձնացնել որևէ մեկին չեմ կարող:

Ըստ Ձեզ, ինչո՞վ կարելի է հուզել այսօր աշխարհին։

Անկեղծությամբ:

Լավ, Սևակ ջան, եկեք մի փոքր էլ Ձեր մասին խոսենք: Ո՞րն է իսկական երջանկությունն ըստ Ձեզ։

Առողջ, բարեկեցիք, սիրելի ընտանիքը բավարար է երջանիկ լինելու համար:

Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը ո՞րն է Ձեզ համար։

Հռոմը:

Ի՞նչ են ձեզ հաճախ հարցնում, որ կուզեիք էլ չհարցնեն։

Այդպիսի հարցերը շատ են, և բավականին հաճախ են կրկնվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։