ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք կողմ կքվեարկեն, և մենք վաղը կունենանք վարչապետ. Շարմազանով


18:10 , 7 մայիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին, «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀԿ-ն համապատասխան ձայներով կապահովի, որպեսզի մենք վաղն ունենանք վարչապետ։ Այդ ամենը եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք հորդորել ենք այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին», - ասաց Շարմազանովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։