10:52 , 9 մայիս, 2013
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ ռուսական Adme.ru կայքը ներկայացրել է այդ շրջանի ամենաուշագրավ լուսանկարները, որոնք ամենից լավ են պատմում այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի մասին։
«Այսօր թեև դժվար է պատկերացնել, սակայն 68 տարի առաջ մայիս ամիսը դարձավ ԽՍՀՄ-ի պատմության մեջ ամենաերջանիկներից մեկը։ Ավարտվեց պատերազմը՝ դրա հետ նաև ռմբակոծությունները, առավոտյան չարթնանալու վախը, փամփուշտների սուլոցը, շչակների «ոռնոցը»»,-գրում է կայքը։
Երկար սպասված հաղթանակը տեսնելու բերկրանքը վիճակված էր քչերին. միլիոնավոր մարդիկ այդպես էլ չտեսան այդքան սպասված մայիսը։ Հայրենական Մեծ պատերազմի մասին մենք գիտենք պատմության դասագրքերից, պապիկ-տատիկների պատմություններից և անվախ ֆոտոլրագրողների կողմից արված լուսանկարներից։
Հայրենական Մեծ պատերազմի լուսանկարներից յուրաքանչյուրը գլուխգործոց կարելի է համարել միայն այն պատճառով, որ այն արվել է անհավանական պայմաններում։ Խորհրդային զինվորների քաջության մասին շատ բառեր են ասվել, հարյուրավոր երգեր երգվել, գրում է Adme.ru-ն՝ համապատասխան մեկնաբանություններով ներկայացնելով ֆոտոշարքը։
«Կոմբատ». պատերազմի ամենահայտնի լուսանկարներից է, որի հեղինակն է Մաքս Ալպերտը։ Դրանում պատկերված է Ա. Գ. Երյոմենկոն, ով իր մահից մի քանի վայրկյան առաջ զինվորներին հարձակման կոչ է անում։
Հաղթական դրոշը Ռեյխստագի գլխին.
Տանկիստներն ու գերմանական խփված «Վագր» տանկը.
Հրամանատար, լեյտենանտ Բ. Վ. Սմելովը ցույց է տալիս թշնամու «Վագր» տանկի վրա արված անցքը։
Լիդյա Լիտվյակն իր Як-1Б կործանիչի կողքին.
1943թ. օգոստոսի 1-ին Լիտվյակը 4 ռազմական թռիչք է իրականացրել, որոնց շրջանակներում թշնամու 2 ինքնաթիռ է կործանել, սակայն 4-րդ թռիչքից նա չի վերադարձել։
Խորհրդային զինվորը գրկել է չեխ փոքրիկին, 1944թ.
Ավագ սերժանտ Ի. Կիրեևը կրակում է գերմանական նռնականետից Բրեսլաու քաղաքում.
Խորհրդային զինվորները մարտերի «ընդմիջումների» ժամանակ.

«Կատյուշա»-ի հարձակումը Վիբորգի մոտ.

Գնդացրորդ Եֆիմ Կոստինը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով.

Խորհրդային զինվորները՝ Լենինգրադի շրջափակումը վերացնելիս.
Խորհրդային հետախույզները մարտի ժամանակ.
«Վիշտ». Լուսանկարը՝ Դմիտրի Բալտերմանցի.
Պատերազմի որդին.

Խորհրդային զինվորը ծխախոտ է տալիս գերեվարված գերմանացիներին.

Երիտասարդ հերոսի պարգևատրումը.
Սպանված տղան՝ աղավնին ձեռքում.

Հակաօդային պաշտպանության կետը «Մոսկվա» հյուրանոցի տանիքին.

Գերմանական ավիացիայի հարձակումը Մոսկվայի վրա, 1941թ. հուլիսի 26.
Մարկ Մարկովի ամենահայտնի լուսանկարը, որն արվել է 1943թ.՝ դառնալով խորհրդային զինվորների քաջության ու առնականության խորհրդանիշը.

Խորհրդային զորքերը կռվում են ֆաշիստների դեմ. Բելառուս, 1944թ.

«Մանկական շուրջպար» շատրվանը Ստալինգրադի հրապարակում՝ ֆաշիստական զորքերի ավիահարվածից հետո.
Խորհրդային զինվորի մահը.
ԽՍՀՄ-ի հարավում երեխաները պատսպարվում են ռմբակոծություններից, հունիսի 22, 1941 թ.

Կապրալ Մարիա Շալնևան կարգավորում է ռազմական տեխնիկայի տեղաշարժը Բեռլինի ռեյխստագից քիչ հեռու, մայիս, 1945թ.

Խորհրդային օդաչուն ազատ ժամանակ կերակրում է աղավնիներին.

Խորհրդային զինվորները քնած են Պրահայի հրապարակներից մեկում գտնվող ավտոմեքենայի մեջ. Չեխոսլովակիա, 1945թ.