ԹԵՍՏ. Այն, թե որ թագը կընտրեք, շատ բան կարող է պատմել Ձեր բնավորության մասին


14:53 , 7 մայիս, 2018
Այս պարզ թեստը կօգնի մի փոքր ավելի լավ ճանաչել ինքներդ Ձեզ, հասկանալ, թե որ բնավորության գծերն են գրավում շրջապատող մարդկանց, իսկ որոնք, հակառակը, վանում։ Ընտրեք այն թագը, որն առավել շատ է գրավում Ձեր ուշադրությունը։ Իսկ դրա ձևը, անկյունների սրությունը և դետալների քանակը կպատմեն մի քանի հետաքրքիր մանրամասներ Ձեր բնավորության մասին։

Թագ 1

Դուք եսասեր եք, նույնիսկ եսակենտրոն։ Երբեմն դուք այնքան եք կենտրոնանում սեփական «ես»-ի վրա, որ ուղղակի դադարում եք ուշադրություն դարձնել և նկատել ուրիշների զգացմունքները։ Դուք կարող եք լինել հոգատար, անկեղծ անհանգստանալ մտերիմ ընկերների համար, բայց դրա հետ մեկտեղ լինել մակերեսային և չնկատել առավել քան ակնհայտ բաները։

Թագ 2

Դուք սիրում եք կառավարել և ամեն ինչ պահել Ձեր ղեկավարության ներքո։ Դժվար թե դուք թեկուզ մեկ րոպեով պատրաստ լինեք տալ ղեկավարության ղեկը ուրիշների ձեռքը։ Ձեզ կարելի է խորհուրդ տալ մի փոքր թուլանալ և խոստովանել, որ դուք ունակ չեք կառավարելու Ձեր կյանքում ամեն ինչ։ Բացի դրանից՝ դուք պետք է հանգիստ թողեք Ձեր անցյալը և սկսեք ապրել այսօրով։

Թագ 3

Դուք շատ ծույլ եք, բայց ծույլ, ով արդարացումներ է փնտրում․ մեկ ոգեշնչում չկա, մեկ՝ մոտիվացիա։ Դուք կարող եք աշխատասիրության հրաշքներ գործել։ Ժամանակն է գործի բռնվելու։ Բայց Ձեր խնդիրն այն է, որ ձեզ մի լավ քոթակ է հարկավոր։ Մոտիվացիայի առումով կարող ենք ասել՝ արժանի ոչինչ հեշտ չի տրվում։ Աշխատեք Ձեզ վրա։

Շարունակությունն՝ այստեղ։