Tert.am-ը գրում է.
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ կցելով նաև տեսանյութ:
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար էլ, նրա խոսքով, ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը։
Տեսանյութի համաձայն՝ 2017թ.-ի ընթացքում թվայնացվել են ծառայությունները՝ տնտեսվարողի ժամանակը խնայելու համար, ներդրվել է ներմուծվող սննդամթերքի ռիսկը հաշվարկող էլեկտրոնային գործիք, սպանդանոցային ծագման մթերի անվտանգությունը հավաստող 5-րդ ձևի ուղեկցող փաստաթուղթը ևս կտրամադրվի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ