11:00 , 9 մայիս, 2013
Խոյ
Օրն այնքան էլ լավ տրամադրությամբ չես սկսի: Չի բացառվում՝ տարաձայնություններ առաջանան մտերիմներիդ հետ: Սակայն օրվա ընթացքում ամեն ինչ կհարթվի: Երեկոն հարմար է ինքնուրույն գործելու համար:
Ցուլ
Այսօր քեզ կուղեկցեն նպատակասլացությունն ու վճռականությունը: Մտերիմներդ պատրաստ կլինեն լսել քո խորհուրդները: Այնուհանդերձ, երեկոյան հնարավոր են տարաձայնություններ: Երեկոյան կլինեն հետաքրքիր հանդիպումներ:
Երկվորյակ
Շատ պայծառ, հիշարժան օր է: Դու կզբաղվես հետաքրքիր գործերով, և հնարավոր է գտնես համախոհներ, որոնք կօգնեն քեզ իրականացնել ծրագրերդ: Հիանալի օր է հյուրեր ընդունելու, ինչպես նաև միջոցառումներին մասնակցելու համար: Երեկոյան կարող ես գնումներ անել:
Խեցգետին
Հասարակ օր չէ: Միգուցե մտերիմների հետ կապված խնդիրներ առաջանան: Դու փորձում ես թաքցնել քո մտքերը, սակայն դա ավելի կբարդացնի իրավիճակը: Խորհուրդ չի տրվում գնումներ անել, նամանավանդ՝ անշարժ գույք գնելու համար հարմար օր չէ:
Առյուծ
Բարենպաստ օր է, որը թույլ կտա հասնել հաջողությունների: Դու գործում ես այնպես, ինչպես հարկն է, թույլ չես տալիս ոչ մի սխալ: Հիանալի օր է ակտիվ հանգստի կամ սպորտով զբաղվելու համար: Հնարավորություն կունենաս հարթել հարաբերություններդ մտերիմ մարդկանց հետ:
Կույս
Շատ լավ օր է ճանապարհորդության համար, դա ոչ միայն քեզ կլիցքաթափի, այլև կտա նոր ծանոթություններ: Շուտով հնարավորություն կընձեռվի իրականացնել գաղափարներդ: Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր:
Կշեռք
Երկար ժամանակ կպահանջեն հանդիպումները, չի բացառվում՝ խոսակցություններ ունենաս այն մարդկանց հետ, որոնք քեզ այնքան էլ դուր չեն գալիս: Միգուցե տրամադրության կտրուկ փոփոխություններ լինեն. դա թույլ չի տա կենտրոնանալ գործերի վրա:
Կարիճ
Խորհուրդ է տրվում նախօրոք ծրագրել գործերդ, միգուցե ընթացքում ինչ-որ կարևոր բան մոռանաս: Հնարավորություն կունենաս լուծում տալ ընտանեկան հարցերին, իսկ ռոմանտիկ հարաբերություններում ցանկալի է ինքդ անես առաջին քայլը:
Աղեղնավոր
Հիանալի օր է, թեթև, հաճելի: Քեզ մոտ կստացվի ամեն ինչ, կարող ես հույսդ դնել նաև ընկերներիդ վրա, նրանք կօգնեն հասնել նպատակներիդ: Ֆինանսական պատկերը հրաշալի է, հնարավոր է լինեն նաև դրամական մուտքեր:
Այծեղջուր
Շատ աշխատանք կունենաս, այնպես որ հանգստանալու ժամանակ դժվար թե գտնվի: Սակայն քեզ հանգիստ է պետք՝ ուժերդ վերականգնելու, մտքերդ կարգավորելու համար: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղիր, չի բացառվում՝ լուրջ վնասվածքներ ունենաս:
Ջրհոս
Բարդ օր է, զինվիր համբերությամբ, զսպիր զգացմունքներդ: Ֆինանսական պատկերն այնքան էլ լավ չէ, խորհուրդ չի տրվում գնումներ անել: Բարենպաստ օր է ակտիվ հանգիստ կազմակերպելու, ընկերներիդ հետ ժամանակ անցկացնելու համար:
Ձկներ
Այսօր կարող ես և պետք է քննարկես կարևոր հարցեր: Լեզու կգտնես մարդկանց հետ, կստանաս անհրաժեշտ օգնություն նրանցից: Նոր ծանոթությունների ժամանակ կթողնես շատ լավ տպավորություն: Չի բացառվում նաև՝ նոր սիրավեպ սկսվի: