09:15 , 7 մայիս, 2018Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական ԶՈւ-ն կհեռանա սիրիական Աֆրինից միայն այն ժամանակ, երբ շրջանում հաստատվի լիակատար անվտանգություն, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
«Ձիթենու ճյուղ»-ը դեռ ուշացած գործողություն է, ավելի վաղ պետք է արած լինեինք։ Եթե ավելի շուտ ձեռնարկեինք՝ Քիլիսն այդքան հարձակման չէր ենթարկվի։ Վճռական կերպով շարունակում ենք մնալ Աֆրինում, մինչ լիակատար անվտանգության ապահովումը դուրս չենք գա, հաջորդն Իդլիբը, Մանբիջը և Թել Ռըֆաթն են»,- ասել է Էրդողանը։
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ