Տնային պայմաններում փոքրիկի լույս աշխարհ գալը ցնցել է բոլորին. հայրն անմահացրել է այդ պահը


01:00 , 7 մայիս, 2018

Բրազիլացի լուսանկարիչ Գուստավո Գոմեսը որոշեց անմահացնել աշխարհում ամենահրաշալի պահերից մեկը` իր զավակի լույս աշխարհ գալը: Լուսանկարներում պատկերված է այդ գործընթացի ամենանուրբ ու զգացմունքային պահը: Նա լուսանկարել է կնոջը 20 ժամ շարունակ:

Կինը որոշել էր ծննդաբերել տնային պայմաններում, քանի որ դեմ է կեսարյան հատմանը: Գուստավոն խոստովանում է, որ դա իր տեսած ամենահուզիչ պահերից մեկն է: Չնայած որոշ դժվարություններին` նա վստահ էր, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի: Նա հույս ունի, որ իր արած ֆոտոշարքը մարդկանց ցույց կտա ծննդաբերության հրաշալի կողմը: