18:20 , 6 մայիս, 2018Tert.am-ը գրում է.
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը, նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելն իր հյուսիսային սահմանների մոտ չի հանդուրժի իրանական թշնամական ռազմական ներկայության ամրապնդումը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Նեթանյահուն Թեհրանի ռազմական ներկայության ամրապնդումը որակել է որպես Իսրայելի դեմ ուղղված գործողություն:
Վարչապետի խոսքով՝ վերջին ամիսներին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի ուժայինները Սիրիայի տարածքում տեղակայում են հարձակողական ու պաշտպանական զինատեսակներ՝ այդ թվում նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, «երկիր-երկիր» դասի հրթիռներ:
«Մենք լի ենք վճռականությամբ՝ մեր դեմ ուղղված իրանական ագրեսիային վերջ տալու հարցում՝ նույնիսկ եթե դա կոնֆլիկտ ենթադրի:
Նեթանյահուն շեշտել է, որ այն երկրները, որոնք ճիշտ ժամանակին չեն գործում, հետո իրենց սխալների համար շատ թանկ են վճարում:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ռուդի Ջուլիանին Իրանում ժողովրդավարական նորմերի հաստատման թեմայով միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Թրամփն ուզում է իշխանափոխություն անել իսլամական պետությունում, գրում է Politico-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։