Գիտնականները հայտարարել են անպտղության դեմ պայքարում գրանցված բեկումնային հաջողության մասին


15:00 , 6 մայիս, 2018

Հոլանդացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կենդանի սաղմ ստանալ առանց ձվաբջջի և սերմնահեղուկի՝ տեղեկացնում է Nature ամսագիրը:

Գիտնականները փորձարկումներ են կատարել մկների վրա: Սաղմի ստացման համար օգտագործվել է ցողունային բջիջների երկու տեսակ: Դրանից հետո սաղմը ներարկվել է մկներին. այն շարունակել է իր կենսագործունեությունը:

Գիտնականները կարծում են, որ իրենց ձեռքբերումները կօգնեն լուծելու անպտղության խնդիրը և նույնիսկ իսպառ մոռանալու բնական ճանապարհով բեղմնավորման մասին: Նրանք վստահեցնում են, որ մի քանի տարի անց հնարավոր մարդկային սաղմ նույնպես ստեղծել: