Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Մոսկվայում մայիսի 9-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ


13:20 , 6 մայիս, 2018
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Մոսկվայում մայիսի 9-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի, կողմերը կքննարկեն տարածաշրջանային մի շարք խնդիրներ։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Նեթանյահուն ներկա կլինի Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-ամյակին նվիրված ռազմաշքերթին։ 
Սա իսրայելական կողմից կարևոր մեսիջ է Մոսկվային` տարածաշրջանային օրակարգային հարցերում Իսրայելի մոտեցումները կիսելու և մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային ճնշումներին Կրեմլի ներգրավման ակնկալիքով. Ինչևէ, սպասենք Մոսկվայի պատասխան արձագանքին.