Ձին իր տիրոջից 100 հազար դոլար է պահանջել իրեն հասցված չարչարանքների համար


23:00 , 5 մայիս, 2018

ԱՄՆ Օրեգոն նահանգում ձին դատի է տվե իր տիրոջը՝ իրեն պատճառած տառապանքների դիմաց 100 հազար դոլար վճարելու պահանջով՝ տեղեկացնում է The Oregonian-ը:

Կենդանիների իրավապաշտպան ֆոնդը ներկայացնում է Ջասթիս (անգլերենից թարգմանաբար նշանակում է արդարություն) մականունով ձիու շահերը: Հայցը ներկայացվել է ձիու նախկին տիրոջ՝ 51-ամյա Գուենդոլին Վերչերի դեմ: