«Նորմալ մարդը սոցցանցերում շատ ժամանակ չի անցկացնում». հոգեբանները բացահայտում են Instagram-ի աղջիկներին


21:45 , 5 մայիս, 2018

Կանայք, որոնք շատ ժամանակ են անցկացնում Instagram-ում, կորցնում են ինքնավստահությունը և հակված են ցածր ինքնագնահատականի։ Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները։

Հոգեկան առողջության գիտական կենտրոնի բժշկական հոգեբանության բաժնի ղեկավար Սերգեյ Ենիկոլոպովը մեկնաբանել է իր գործընկերների եզրահանգումները։ Նա համեմատել է սոցցանցը կանանց ամսագրերի հետ։ Մասնագետի խոսքերով՝ լուսանկարներ նայելով՝ կանայք համեմատում են իրենց ուրիշների հետ, ինչն ազդում է ինքնագնահատականի վրա։

Մասնագետը նշել է, որ կանայք «նստում են սոցցանցերում բարդույթների պատճառով»՝ դրանով իսկ ավելի խորացնելով դրանք։

«Նորմալ մարդը սոցցանցերում շատ ժամանակ չի անցկացնում։ Իսկ երբ այնտեղ են հայտնվում անվստահ և անհանգիստ մարդիկ, նրանք ավելի անվստահ ու տագնապող են դառնում»,– հավելել է նա։