Սոցկայքում Քայլի Ջեների հրապարակումները միլիոնավոր դոլարներ արժեն


20:20 , 5 մայիս, 2018

Վերլուծական ընկերություններից մեկի գլխավոր տնօրենն ուսումնասիրել է սոցկայքում մոդել և երիտասարդ մայրիկ Քայլի Ջեների պրոֆիլը։ Նրա խոսքով՝ աստղն ինքը համաշխարհային բրենդ է, այդ պատճառով շատ ընկերություններ ցանկանում են նրա հանրաճանաչության հաշվին բարելավել իրենց ապրանքների վաճառքը և դրա համար պատրաստ են մեծ գումարներ վճարել։ Այսպիսով, սոցկայքի իր էջում մեկ գովազդային հրապարակումից Քայլին միջինում մեկ միլիոն դոլար է վաստակում։