19:20 , 5 մայիս, 2018Fandango-ի հետ գործընկերության շնորհիվ Google Assistant ձայնային օգնականը նոր հմտություն է ձեռք բերել․ այժմ այն կարող է օգնել կինոյի տոմսեր պատվիրել։
Օգտատերը պարզապես պետք է ասի օգնականին, որ ցանկանում է կինոթատրոնի տոմս գնել։ Ի պատասխան՝ Google Assistant-ը ցույց կտա ֆիլմերի ցանկը, որոնք ցուցադրվում են մոտակա կինոթատրոններում։ Օգնականին կարելի է հարցնել նաև կոնկրետ ֆիլմի կամ կոնկրետ կինոթատրոնի մասին։
Այս հնարավորությունը հասանելի է դարձել մայիսի 4-ին՝ ի պատիվ Լոս Անջելեսում «Խան Սոլո։ Աստղային պատերազմներ․ պատմություններ»-ի տոմսերի վաճառքի մեկնարկի։
Գործառույթը դեռ հասանելի է միայն Android-ի օգտատերերին, առաջիկայում այն կթողարկվի նաև iOS-ի համար։