Գիտնականները կապ են գտել քաղցած մնալու և երիտասարդության միջև


20:00 , 5 մայիս, 2018

Մասաչուսթեսի տեխնոլոգիական համալսարանի կենսաբանները գիտափորձ են իրականացրել՝ ցույց տալով, որ քաղցած մնալը նպաստում է նոր բջիջների առաջացմանը և երկու անգամ արագացնում երիտասարդացման գործընթացը, հաղորդում է Medical Xpress պարբերականը։

Գիտափորձի ընթացքում պարզ է դարձել, որ քաղցած մկների մոտ փոխվել է նյութափոխանակությունը։ Գլյուկոզայի փոխարեն սկսել են քայքայվել ճարպաթթուները, և երիտասարդացման գործընթացն արագացվել է։