Մայիսին մագնիսային փոթորիկներ են սպասվում․ ու՞մ վրա և երբ դրանց ազդեցությունն ավելի ուժեղ կլինի


22:00 , 5 մայիս, 2018

Գիտնականներն արդեն հասցրել են մայիսը մագնիսական փոթորիկների շրջան հռչակել։ Գեոմագնիսական տատանումները կարող են լինել ուժեղ և ոչ այնքան, սակայն տհաճություններ կպատճառեն։

Այսպես՝ առաջին, այսպես կոչված, «մինի փոթորիկը» տեղի կունենա մայիսի 7-ին։ Այդ օրը մարդիկ սովորականից ավելի հուզական կլինեն։ Դա հատկապես վերաբերում է չհավասարակաշռված և պոռթկուն մարդկանց։ Կարող եք խնդիրներ ունենալ քնի հետ, հնարավոր է ուշադրության թուլացում։ Նման վիճակը շուրջ 3 օր կտևի։

Մայիսի 17-ին հատկապես ուշադիր եղեք սրտի նկատմամբ։ Այդ օրը արևի վրա իսկական գրոհ կլինի, իսկ դրա բացասական ազդեցությունը կարող է զգալի լինել նույնիսկ նախորդ օրը։

Այդ օրը հատկապես վտանգավոր է սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար։