Վավրինկան մտադիր է կորտ վերադառնալ Հռոմի մրցաշարում


11:20 , 5 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է.

«Մեծ սաղավարտի» մրցումների եռակի հաղթող, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան, ով վերականգնվում է վնասվվածքից հետո, մտադիր է կորտ վերադառնալ Հռոմում կայանալիք «Masters-1000» շարքի մրցմանը:

«Մադրիդի մրցաշարին կորտ վերադառնալու գաղափարից ետ եմ կանգնել, քանի որ վնասվածքի պատճառով երկու շաբաթվա մարզում եմ բաց թողել:

Հիմա քրտնաջան կաշխատեմ Մագնուս Նորմանի հետ, ով հասցնեմ վերականգնվել մինչև Հռոմի մրցաշարը:

Հիմա վստահ եմ, որ կարող եմ վերադառնալ բարձր մակարդակում և լույս եմ տեսնում թունելի վերջում»,- Վավրինկայի խոսքերն է փոխանցում ATP-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` Հռոմի մրցաշարը կկայանա մայիսի 7-ից 20-ը: