«Ժողովուրդ». ՀՀ-ում այս տարվա առա­ջին եռամսյակում նվազել է ուղևորափոխադրումների քանակը


09:30 , 5 մայիս, 2018

«Հայաստանում ուղևորափոխադրումների քանակը այս տարվա առա­ջին եռամսյակում նվազել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառա­յությունից: Այսպես՝ հունվար-մարտ ամիսներին ուղևորափոխադրումները, անցած տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, նվազել են 3.9 տոկո­սով: Անկումն արձանագրվել է ավտո­մոբիլային ուղևորափոխադրումների ոլորտում՝ 5.3 տոկոսով, տաքսիների ուղևորափոխադրումները նվազել են 6.4 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկ­րի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական տվյալներով՝ ամեն տա­րի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղևորափոխադրումների ծա­վալների վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: